Հունգարիան օգնում է Ադրբեջանին «ԼՂ վերականգման» հարցում և խորացնում ռազմավարական գործընկերությունը
Հունգարիան մասնակցում է Լեռնային Ղարաբաղի «վերականգնմանը», մասնավորապես, նրա ընկերությունների խումբը «վերակառուցում է Սոլթանլի գյուղը» կառուցելով այնտեղ բնակելի շենքեր և սոցիալական հաստատություններ, РИА Новости-ի հետ զրույցում նշել է Հունգարիայում Թյուրքական պետությունների կազմակերպություն ներկայացուցչության ղեկավար Իշտվան Վաշարին։
Նրա խոսքով՝ «Հունգարիան բազմիցս հայտնել է իր աջակցությունը Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնմանը և տարածաշրջանային կայունության պահպանմանը։ Տրամադրվող օգնությունը կարող է իրականացվել մարդասիրական օգնության, ենթակառուցվածքներում ներդրումների և մասնագիտական փորձի փոխանակման տեսքով»։
«Կարևոր է ընդգծել, որ Հունգարիան աջակցում է Սոլթանլի գյուղի վերակառուցման ծրագրին, որն իրականացվում է KÉSZ խմբի ղեկավարությամբ (հունգարական շինարարական ընկերությունների խումբ)։ Վերականգնման նախագիծը նպատակ ունի թույլ տալու 5-6 հազ մարդու վերադառնան տարածք։ Շինարարությունը ներառում է բնակելի շենքերի, հասարակական հաստատությունների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և սպորտային կառույցների կառուցում»,- նշել է Վաշարին: Ներկայացուցչության ղեկավարը հավելել է, որ նախագիծը նաև «խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ այն ամրապնդում է Հունգարիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը»։