24 Նոյ
2024
13° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձևակերպումները կարող են ազդեցություն ունենալ. Սուրեն Սարգսյան

Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձևակերպումները կարող են ազդեցություն ունենալ. Սուրեն Սարգսյան

Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձևակերպումները կարող են ազդեցություն ունենալ․ այս մասին  Ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Այսօր, ընտրություններից շուրջ 2 շաբաթ առաջ Թրամփն այսպիսի գրառում է արել Արցախի վերաբերյալ.

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ»,- գրել է նա։