23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք նաև դրսևորվել են նախորդ շաբաթ ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության: Այս մասին ասվում է X-ում գրել է ՀՀ ԱԳՆ-ն:

«Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել հետագա անցանկալի զարգացումները», – ասված է հրապարակման մեջ։

Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի գիշերը «նպատակային և ճշգրիտ» հարվածներ է հասցրել Իրանին, ինչն արվել է ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը: