Ադրբեջանը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում
նախատեսված հնգակողմ հանդիպումից։
Ադրբեջանական կողմի պնդմամբ` այդ ձևաչափում ձեւավորվել է հակաադրբեջանական
մթնոլորտ։
Ադրբեջանն առաջարկել է, որպեսզի Թուրքիան ևս մասնակցի հանդիպմանը,
սակայն դա թույլ չեն տվել։
Ֆրանսիացի պաշտոնյաների հայանպաստ հայտարարությունների, ԱԳ նախարարի
Հայաստան կատարած այցի և ռազմական համագործակցության, զենք-զինամթերքի տրամադրման մասին
հայտարարությունների, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ երեկ Ադրբեջանի հասցեին հնչեցրած
մեղադրանքի ֆոնին «Ադրբեջանը գտնում է, որ անհրաժեշտ չէ մասնակցել այս ձևաչափով
բանակցություններին»։
Բաքուն պնդում է, որ տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանից հեռու
երկրների հետ քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում. հարցերը կարող են քննարկվել
և լուծվել տարածաշրջանային շրջանակներում։
Սակայն եթե վերականգնվի ԵՄ-Ադրբեջան-Հայաստան նախկին եռակողմ ձևաչափը,
Ադրբեջանը կարող է մասնակցել հանդիպմանը։