10 Նոյ
2024
3.6° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյուսելում դավադրnւթյnւն է կազմակերպվում Հունգարիայի օրինական իշխանությnւնը տապալելnւ համար․ Վիկտոր Օրբան

Բրյուսելում դավադրnւթյnւն է կազմակերպվում Հունգարիայի օրինական իշխանությnւնը տապալելnւ համար․ Վիկտոր Օրբան

Հունգարիան Լեհաստանի նման երկրի չի վերածվի, թեև Բրյուսելում դավադրություն է կազմակերպվում՝ Հունգարիայի օրինական իշխանությունը տապալելու համար. այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցցանցի X հարթակում։

«Կա բացահայտ դավադրություն Հունգարիայի դեմ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ: Նրանք խոստովանել են, որ իրենց նպատակն է փոխարինել Հունգարիայի կառավարությանը նոր գործադիր մարմնով, այնպես, ինչպես եղավ Լեհաստանում, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա» – գրել է Օրբանը։

Նախկինում Օրբանը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովի և Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարությունը կցանկանար տապալել Հունգարիայի կառավարությունը և նշանակել իրենց վարձկաններին, ովքեր կկատարեն Բրյուսելի բոլոր պահանջները, ինչը կնշանակի Հունգարիայի ինքնիշխան քաղաքականության ավարտը։ Նրա խոսքով՝ Հունգարիան չի վախենում Բրյուսելի շանտաժից և պայքարելու է Եվրամիության խամաճիկը չդառնալու համար։