26 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկկողմ հարաբերություններից թյուրիմացության տարրերը հեռացնելու ժամանակն է․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Երկկողմ հարաբերություններից թյուրիմացության տարրերը հեռացնելու ժամանակն է․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՀՀ դեսպան Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինի հետ հանդիպմանը նշել է, որ եկել է երկկողմ հարաբերություններից թյուրիմացության տարրերը հեռացնելու ժամանակը։

«Մենք շահագրգռված ենք, որ հարաբերությունները զարգանան դաշնակցային ճանապարհով։ Համոզված ենք, որ միջխորհրդարանական փոխգործակցությունը պետք է զգալի ներդրում ունենա այս գործընթացում», – իր հերթին նշել է Բուլավինը:

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ այժմ ռուս-հայկական փոխգործակցության մի շարք ոլորտներում հարցեր են ծագել, որոնք լրացուցիչ քննարկում են պահանջում։ Վլադիմիր Բուլավինն շեշտել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը։