17 Նոյ
2024
8.1° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը չի ակնկալում, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ արևմտյան քննադատությունն իրական հետևանքների կհանգեցնի․ միջազգային մամուլ

Ալիևը չի ակնկալում, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ արևմտյան քննադատությունն իրական հետևանքների կհանգեցնի․ միջազգային մամուլ

Այս տարվա «COP29»՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ աշխարհի գլխավոր համաժողովը տեղի կունեա Ադրբեջանում, գրել է Հետաքննող լրագրողների ընկերակցությունը (OCCRP):

Հանդիպումների 11 օրվա ընթացքում հազարավոր քաղաքական և բիզնես առաջնորդներ կվայելեն աշխարհի ամենաճնշող և կոռումպացված ռեժիմներից մեկի հյուրընկալությունը: Նրանց ներկայությունը կիրականացնի Ադրբեջանի կառավարության ամենամեծ նպատակներից մեկը՝ բարձրացնել իր վստահությունն ու դիրքը համաշխարհային բեմում:

Տարիներ շարունակ OCCRP-ն աշխատել է տեղի լրագրողների հետ՝ բացահայտելու, թե ինչպես է երկրի փոքր վերնախավը, կենտրոնացած իշխող Ալիևների ընտանիքի շուրջ, հարստացել՝ թալանելով երկրի հարստությունը, հաճախ՝ իր ժողովրդի հաշվին:

«Եվ տարիներ շարունակ մենք ստիպված ենք եղել հայտնել, թե ինչպես են այդ նույն լրագրողները դարձել քաղբանտարկյալներ՝ բանտարկված ճշմարտությունն ասելու հանցանքի համար։ Ալիևի ռեժիմի բազմակի բռնաճնշումները ուղղված են եղել նաև ակտիվիստների, ակադեմիկոսների և ցանկացած այլ այլախոհների դեմ, ովքեր համարձակվել են վիճարկել կառավարության գիծը»:

The New York Times-ը գրել է, որ համաժողովը տեղի կունենա այն ժամանակ, երբ 62-ամյա Ալիևը ամրապնդում  է իր գերիշխանությունը մոտ 10 միլիոնանոց երկրում: Հրաժարվելով և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի տասնամյակների միջնորդական ջանքերից՝ Ալիևն օգտագործել է իր արդիականացված բանակը 2020-ին 44-օրյա պատերազմում հայկական ուժերի դեմ պայքարում և անցած տարի կայծակնային գործողության ժամանակ: Նա գրավել է Լեռնային Ղարաբաղը, որը բնակեցված է եղել տասնյակ հազարավոր հայերով, ովքեր ստիպված են եղել փախչել։

Հայաստանն ու Ադրբեջանը այժմ բանակցում են խաղաղության համաձայնագրի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա հնարավոր տրանսպորտային կապերի շուրջ: Բանակցությունները կարող են վերագծել Սև և Կասպից ծովերի միջև քարտեզն այնպես, որ, կախված արդյունքից, դրանք կարող են նվազեցնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում՝ միաժամանակ մեծացնելով ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ազդեցությունը:

Արևմուտքի աշխարհաքաղաքական հակամարտություններում իր առանցքային դերի արդյունքում՝ Ալիևը չի ակնկալում, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ արևմտյան քննադատությունը իրական հետևանքների կհանգեցնի:

Transparency International-ի և Anti-Corruption Data Collective-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի հանածո վառելիքից ստացած շահույթը, կոռուպցիայի արմատացած մակարդակը և ավտոկրատական կառավարությունը վտանգի տակ են դնում ՄԱԿ-ի գլխավորած կլիմայական գործընթացը: