05 Դեկ
2024
-2.7° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կաթողիկոս Արամ Առաջինը Թրամփի հետ հեռախոսազրույցում խոսել է արցախահայության վերադարձի իրավունքից

Կաթողիկոս Արամ Առաջինը Թրամփի հետ հեռախոսազրույցում խոսել է արցախահայության վերադարձի իրավունքից

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ ․ այս մասին տեղեկացնում են կաթողիկոսարանից։

«Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին սրբություն Արամ Առաջինի իմաստուն ղեկավարումը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել է իր աջակցությունն արցախահայությանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Արամ Ա Վեհափառ Հայրապետը մասնավորապես հույս է հայտնել, որ ԱՄՆ գալիք նոր վարչակազմը լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, հատկապես Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտումների պատասխանատվության ապահովման առումով։