27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում կայացած հանդիպումից հետո «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա․ Շոյգու

Թուրքիայում կայացած հանդիպումից հետո «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա․ Շոյգու

Մոսկվան ակնկալում է, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում կայացած հանդիպումից հետո «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) աշխատանքները կակտիվանան։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։

«Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը «3+3 »խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի ամրապնդման համար։ Մենք ակնկալում ենք, որ Ստամբուլում նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- նշել է նա։