Ալիևը հանդիպել է Շառլ Միշելին
Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի այցը տեղի է ունենում Ադրբեջանում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի շրջանակում:
Ադրբեջանում COP29-ն անցկացնելու որոշումն ընդունվել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP28 լիագումար նիստում։ Որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։