Հստակ ու ընդունելի օրակարգ՝ Արցախ հավաքական վերադարձի համար
«Հավաքական տունդարձ»-ի ճանապարհ մշակելու նպատակով Genesis Armenia ուղեղային կենտրոնի հարկի տակ են հավաքվել հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ, քննարկել են վերադարձի շուրջ նախորդ հանդիպումից ձևավորված կետերն ու նոր առաջարկներ ներկայացրել։ Արցախցիները պետք է վերադառնան, տեր կանգնեն իրենց ունեցվածքին ու պաշտպանեն այն։ Իսկ պաշտպանությունը մեկ կամ մի քանի հոգով չի կարող լինել։ Այն պետք է լինի հավաքական, միասնական վերադարձով, արձանագրել են քննարկման մասնակիցները։ Մանրամասները Անի Աբաղյանն է ներկայացնում: