24 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իլհամ Ալիևի հայտարարությունները կարող են խաթարել COP-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահությունը․ Ժոզեպ Բորել

Իլհամ Ալիևի հայտարարությունները կարող են խաթարել COP-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահությունը․ Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել ՄԱԿ-ի կլմայական գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ։

«Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների վերաբերյալ մեծ ափսոսաք են առաջացնում։

Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կենսական նպատակները և Ադրբեջանի COP29-ի նախագահության վստահությունը: Մենք կանգնած ենք Ֆրանսիայի և Նիդեռլանդների կողքին:

ԵՄ-ն և նրա անդամ պետությունները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողն են՝ աջակցելով գործընկերներին ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

Մենք նաև մերժում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակին», – գրել է Բորելը: