23 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Socar-ը մեղսակից է եղել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հանցագործություններին․ Swissinfo

Socar-ը մեղսակից է եղել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հանցագործություններին․ Swissinfo

Որպես մեկ այլ նավթպետություն, որը հյուրընկալում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը (COP29)՝ Ադրբեջանին, վստահված է միջազգային համաձայնագրեր կնքել վճռորոշ հարցերի շուրջ, ինչպիսիք են կլիմայի ֆինանսավորումը և ածխածնի շուկաների թափանցիկությունը, գրել է Swissinfo-ն:

Նրա պետական նավթագազային ընկերությունը, որը երկրի տնտեսության ողնաշարն է, պահպանում է վիճելի բիզնես ներկայություն նաև Շվեյցարիայում: Ադրբեջանական Socar ընկերությունը կենտրոնական դեր է ունեցել այս տարվա կլիմայի գլոբալ համաժողովի համար հիմք ստեղծելու գործում: COP29-ի նախագահը Մուխթար Բաբաևն է՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը և Socar-ի նախկին պաշտոնյա։ Երկրի ղեկավար Իլհամ Ալիևը եղել է Socar-ի փոխնախագահը, քանի դեռ 2003 թվականին չի ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

Շվեյցարական ԶԼՄ-ն նաև անդրադարձել է ԼՂ-ում հակամարտությանը, որն ավարտվել է 2023 թվականի դեկտեմբերին՝  նրա հայ բնակչության զտմամբ, որը մինչ վերջերս կազմում էր նրա մեծամասնությունը։

Urgewald և Bankwatch Network ՀԿ-ների պնդմամբ՝ Socar-ը մեղսակից է եղել ռազմական գործողություններին, որոնք իրավաբանների կարծիքով՝ «ռազմական հանցագործություններ» են: Socar-ը նպաստում է նաև  կառավարության ազգայնական քարոզչությանը սոցիալական մեդիայի գրառումներում:

Շվեյցարիայի քաղաքացիական հասարակության խմբերը, այդ թվում՝ Շվեյցարա-հայկական Ասոցիացիան  և Քրիստոնեական համերաշխությունը դատապարտել են բիզնես Շվեյցարիայի և Ադրբեջանի միջև նավթագազային գործարքը:

2023 թվականին Շվեյցարիայի խորհրդարանի որոշ անդամներ, ի նշան բողոքի նամակ են հղել արտգործնախարար Իգնացիո Կասիսին՝ նշելով, որ Շվեյցարիան «պետք է դադարեցնի ռազմական հարձակման և էթնիկ զտումների ֆինանսավորումը»։

Անցած տարվա ընթացքում Ադրբեջանի կառավարությունը նաև կոշտ ճնշում է գործադրել այլակարծության նկատմամբ՝ կամայականորեն դատապարտելով լրագրողներին, քաղաքացիական հասարակության անդամներին և կառավարությանը քննադատողներին։

«Դա իշխանության ողնաշարն է։ Socar-ի հզորության շնորհիվ է, որ այս ամենը տեղի է ունենում», – նշել է ադրբեջանցի պրոֆեսոր Գոյուշովը՝ խոելով Բաքվի կողմից բռնաճնշումների մեջ Socar-ի դերի մասին: