21 Նոյ
2024
11.1° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ը ցանկանում է Հնդկաստանից ևս 78 հրետանային համակարգեր գնել

ՀՀ-ը ցանկանում է Հնդկաստանից ևս 78 հրետանային համակարգեր գնել

Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցում է 78 միավոր ATAGS քարշակող հրետանային համակարգեր գնելու շուրջ։ Այս մասին հայտնել է Indian Defence Research Wing պարբերականը։

Նոր խմբաքանակի գնման մասին  որոշումը հաջորդել է ATAGS-ների հաջող ցուցանիշներին, որոնք մատակարարվել են Հայաստան։ Դրանք դրսեւորել են բացառիկ հնարավորություններ երկրի տարբեր լանդշաֆտներում։

Վեց հաուբիցից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստանում լայն փորձարկումներ է անցել, այդ թվում՝ բարձրլեռնային տեղանքներում և հարթավայրերոմ։

Հատկանշական է, որ համակարգում ավելացվել է հայերեն ինտերֆեյսը, ինչը հեշտացնում է գործադրումը։ Ըստ հայկական բանակի պահանջների՝ հնարավորն է, որ իրականացվեն որոշակի փոփոխություններ ևս:

Հեռանկարային գործարքը լրացուցիչ 78 միավոր ATAGS-ի վերաբերյալ նշանավորում է ևս մեկ փուլ Հայաստանի և Հնդկաստանի միջև աճող պաշտպանական համագործակցությունում։ Ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանից գնել էր նաև Pinaka կայանքներ և այլ պաշտպանական սպառազինություն: