27 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղազախստանի նախագահը հանձնարարել է ապահովելու ռազմական և քաղաքացիական օբյեկտների անվտանգությունը

Ղազախստանի նախագահը հանձնարարել է ապահովելու ռազմական և քաղաքացիական օբյեկտների անվտանգությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է վարչապետին, նախագահի աշխատակազմի ղեկավարին, անվտանգության ուժերի ղեկավարներին և բոլոր քաղաքապետերին շտապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու հիմնական ռազմական և քաղաքացիական օբյեկտների անվտանգությունը՝ կապված Ուկրաինայի շուրջ վատթարացող իրավիճակի հետ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Վալին։

Վարչապետ Օլժաս Բեկտենովը օպերատիվ խորհրդակցություն է անց կացրել ՊՆ ղեկավարության, Ներքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Առողջապահության, տրանսպորտ, Էներգետիկա, Արդյունաբերություն և շինարարության, Ազգային տնտեսության և ֆինանսների նախարարների հետ անցկացրել ղեկավարի հանձնարարականների կատարման վերաբերյալ։

Ուշադրություն է դարձվել կայունության և հասարակական կարգի պահպանման, տրանսպորտային հաղորդակցության անվտանգության, կենսապահովման օբյեկտների գործունեության հարցերին։

Ավելի վաղ ՌԴ զինված ուժերին և ՌԴ քաղաքացիներին հղած իր ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, և եթե դրա վերաբերյալ կասկածներ կան, ապա դրանք զուր են և անտեղի։ Այս համատեքստում՝ Ռուսաստանի նախագահը նշել է նաև՝  ռազմական պատասխան կտան այն երկրներին, որոնք թույլատրել են իրենց հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանին։