Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել մշակողներին և բոլոր խմբերին, որոնք մասնակցել են «Օրեշնիկի» ստեղծմանը՝ նշելով, որ ստեղծողները կներկայացվեն պետական պարգևների:
Այս հրթիռի համակարգը ստեղծվել է ռուսական նորագույն մշակումների հիման վրա։ Ռուսաստանը «Օրեշնիկի» նման օգտագործման պատրաստ համակարգերի պաշար ունի ու կշարունակի նորագույն հրթիռների փորձարկումները, այդ թվում՝ մարտական պայմաններում՝ կախված իր անվտանգության սպառնալիքներից։
Խմբակային կիրառման դեպքում «Օրեշնիկը» համադրելի կլինի ռազմավարական նշանակության զենքի հետ։ Սա բարձր ճշգրտության զենք է, այն զանգվածային ոչնչացման միջոց չէ։
«Օրեշնիկի» նման համակարգեր կարող են հայտնվել այլ երկրների մոտ, բայց դա կլինի վաղը կամ մեկ տարի հետո, կարևոր է, որ Ռուսաստանն այն ունի այսօր։ «Օրեշնիկի» սերիական արտադրության մասին որոշումն արդեն կայացվել է և փաստացի կազմակերպված է։
«Օրեշնիկ» համալիրը կարող է թիրախներ խոցել ամբողջ Եվրոպայում։