ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության համաշխարհային մարտահրավերները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ տեղեկացնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
«Ուրբաթ օրը Ֆլորիդայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջին հանդիպումն է անցկացրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրանք քննարկել են անվտանգության համաշխարհային մարտահրավերների ամբողջ համալիրը, որոնց բախվում է դաշինքը»,- ասված է հայտարարության մեջ։