![Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters](https://abcmedia.am/wp-content/uploads/2024/11/4a22618908d1a694af24cc2b1fd20924-88293479-scaled.webp)
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզում օգոստոսյան անսպասելի ներխուժման ընթացքում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը։ Այս մասին Reuters-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորական աղբյուրը։
«Առավելագույնը մենք վերահսկում էինք մոտ 1376 քառակուսի կիլոմետր, այժմ, իհարկե, այս տարածքն ավելի փոքր է, հակառակորդը մեծացնում է իր հակահարձակումները», – հայտնել է գործակալության աղբյուրը։