26 Դեկ
2024
-0.2° c ԵՐԵՎԱՆ
-2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում ստորագրվելիք համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության և անվտանգության ոլորտները. այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Ինչ վերաբերում է նշված հիմնարար փաստաթղթի բովանդակությանը, ապա ես ժամանակից շուտ չէի բացահայտի մանրամասները։ Նշեմ միայն, որ այն կհամապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին ու պահանջներին՝ ընդգրկելով ռուս-իրանական համագործակցության գրեթե բոլոր ներկա և հեռանկարային ոլորտները, այդ թվում՝ պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ասել է Ռուդենկոն։

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագրի մշակումը սկսվել է 2022 թվականի սկզբին։ Ռուդենկոն 2024 թվականի հուլիսին հայտնել էր, որ փաստաթուղթը պատրաստ է։ Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է փաստաթղթի ստորագրման ԱԳՆ առաջարկը։ Ենթադրվում է, որ այն կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՌԴ այցի շրջանակում: