Էրդողանը Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման հրամանը համարձակ քայլ է անվանել
Նեթանյահուի և նրա պաշտպանության նախկին նախարարի ձերբակալության օրդեր տալը շատ համարձակ քայլ է․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նեթանյահուի և նրա հանցախմբի համար շրջանակն աստիճանաբար նեղանում է: Այս առումով մենք հիացմունքի արժանի ենք համարում, որ այս որոշումը կյանքի կոչելու պարտավորված երկրների մեծամասնությունը հայտարարել է իր աջակցության մասին։ Մենք աջակցում ենք քրեական դատարանի կայացրած խիզախ որոշումը»,- ասել է Էրդողանը։