11 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ, սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան

Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ, սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան

Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ, սա խայտառակություն էր, իրավաբանության խոշտանգում էր: Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է նոր մեղադրանքներին, թե մարտի 1-ին զորք է բերվել՝ Ռոբերտ Քոչարյանը դա անհեթեթություն որակեց:

«Դրա համար էի ականջակալներով փակել, որ դա չլսեի։ Չեմ ուզում այդ իրավական հարցերի մեջ խորանալ, կարծում եմ՝ իրավաբանները դա ավելի լավ կանեն։ Օրինակ, ասում են, որ արտակարգ դրության վերաբերյալ ապօրինի հրաման է եղել․ ո՞րն է ապօրինին, եթե այն հաստատվել է ԱԺ-ի կողմից 24-ժամյա ռեժիմով։ Ասում են՝ իրավունք չուներ տալ հրամանագիրը։ Եթե դատախազը մի քիչ իրավաբանությունից հասկանար, կբացեր Սահմանադրությունը և կտեսներ, որ անցումային հատվածում գրված է՝ մինչև օրենքի ընդունումը՝ նախագահը հրամանագրով իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն»,- ասաց նա:

Հարցին՝ այդ ժամանակ Արցախից զինված ուժեր բերվե՞լ էր, Քոչարյանը պատասխանեց.

«Հիշեցնեմ՝ Քովիդի ժամանակ արտակարգ դրություն էր հաստատվել, և ռազմական ոստիկանությունն ուղղակի մասնակցում էր արտակարգ ռեժիմի պահպանումը։ Ռազմական ոստիկանությունը ՊՆ ստորաբաժանում է, և ռազմական ոստիկանը նույն զինծառայողն է»:

Իսկ այն պնդումներին, թե զինվորները կրակել են, Քոչարյանը կարճ արձագանքեց՝ սուտ են ասում:

«Բազմաթիվ տեսահոլովակներ էին պտտվում, թե ինչպես են ցուցարարների միջից ավտոմատներով կրակում դեպի ոստիկանության շարքերը։ Պարկուճներ փոխելն ընդհանրապես միֆալոգիայի ժանրից է։ Զանգվածային անկարգություններ են եղել, և կիրառվել է «Չերյոմուխա-7»։

Արտակարգ դրությունը մտցվել է, երբ մենք ոստիկանական զորքերից ունեցել ենք, եթե չեմ սխալվում, մոտ 20 վիրավոր: Առաջին վիրավորներն ունեցանք ցերեկը։ Մի քանի հրկիզված ոստիկանական մեքենաներ կային։ Արտակարգ դրություն հայտարարելն ամբողջությամբ հիմնավորված էր։ Եթե դա չանեի, այսօր էլ պետք է դատ անեին և ինձ մեղադրեին անգործության մեջ»,- նշեց երկրորդ նախագահը: