Սիրիայում մարդիկ ահ ու դողի մեջ են, խուճապահար փախչում են. սիրիահայ պատգամավոր
Սիրիայում մարդիկ ահ ու դողի մեջ են։ ABCmedia-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց Սիրիայում հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։
«Շուրջ երկու ժամ առաջ լուրեր տարածվեց, որ զինյալները մոտեցել են քաղաքի կենտրոնին։ Վիճակը միանգամից փոխվեց, քաղաքը ամայացավ։ Մարդիկ ահ ու դողի մեջ են»,- ասաց Մարիա Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ խուճապահար են, փախչում են։