05 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում ցուցարարները հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ. Ռուսթավելի պողոտան փակ է

Վրաստանում ցուցարարները հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ. Ռուսթավելի պողոտան փակ է

Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ հավաքվել են բողոքելու երկրի վարչապետի հայտարարության դեմ, ըստ որի Վրաստանը չի նախատեսում ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել առաջիկա չորս տարիներին. հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Հանրահավաքին միացել են տարբեր բուհերի ուսանողներ, պետծառայողներ, լրագրողներ։

Խորհրդարանի մոտ արդեն մոբիլիզացվել են Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ, ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա։

Ռուսթավելիի կենտրոնական մուտքը փակ է մետաղյա ցանկապատերով։ Օրենսդիր մարմնում ներդրվել է անվտանգության կարմիր մակարդակ։ Շենքը հոսանքազրկված է, ներս են թողնում միայն աշխատակազմի ղեկավարի անցագրերով:

Բավականին մասշտաբային ակցիաներ-երթեր այսօր տեղի են ունենում նաև Զուգդիդիում, Քութայիսիում, Բաթումում, Գորիում և Լագոդեխիում: