Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա, եթե Դամասկոսը պաշտոնապես դիմի․ Արաղչի
Իրանը պատրաստ է քննարկել իր ուժերը Սիրիա ուղարկելու հարցը, եթե Դամասկոսից համապատասխան պաշտոնական հարցում լինի։ Այս հայտարարությունն արել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Դամասկոսի պաշտոնական հարցման դեպքում Իրանը պատրաստ է դիտարկել Սիրիա ուժեր ուղարկելու հարցը»,- Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը: