23 Դեկ
2024
-2.1° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թող դադարեն հակամարտությունները, և ազգերը չապրեն տառապանքը, որ հայ ժողովուրդը կրեց․ Վեհափառ Հայրապետ

Թող դադարեն հակամարտությունները, և ազգերը չապրեն տառապանքը, որ հայ ժողովուրդը կրեց․ Վեհափառ Հայրապետ

Դեկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթել է բարեհաջող առաքելություն ի նպաստ երկու ժողովուրդների կապերի առավել զորացման։

Հայոց Հովվապետն իր գոհունակությունն է արտահայտել երկու երկրների միջև ձևավորված արդյունավոր փոխգործակցության առիթով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական մտահոգիչ զարգացումներին և դրանց ազդեցությանը մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա՝ աղոթելով, որպեսզի աշխարհում դադարեն հակամարտությունները  և տարբեր ազգեր չապրեն նույնպիսի ցավն ու տառապանքը, որ հայ ժողովուրդը կրեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է Նորին Սրբությանը, որ կանի առավելագույնը երկու երկրների բարեկամությունն ու հարաբերություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված արցախահայերի սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական ոլորտում առկա սերտ գործակցությանը։