Իշխանություն կհանձնեմ, եթե համոզվեմ՝ պետական բոլոր կառույցները անխափան աշխատելու են. Սիրիայի վարչապետի ուղերձը
Սիրիայի վարչապետ Մուհամմադ ալ Ջալալին հայտարարել է, որ չի լքելու Սիրիան և կոչով դիմել է ժողովրդին.
«Սիրելի’ սիրիացիներ,
Ես այստեղ եմ, իմ տանը, չեմ լքելու, որովհետև ես այս երկրի զավակն եմ։ Այս պահին ժողովուրդը մտահոգված է ու վախեցած, չնայած բոլորն էլ սիրում են իրենց պետությունն ու պահապանում են երկրի պետական բոլոր կառույցներն ու հաստատությունները։
Կոչ եմ անում ձեռք չտալ պետական կառույցներին ու հաստատություններին, որոնք ոչ միայն իմն են, այլև բոլոր սիրիացիներինը։
Ես մտադիր չեմ դուրս գալ Սիրիայից, իշխանությունը պատրաստ եմ հանձնել միայն այն դեպքում, երբ համոզված կլինեմ, որ պետական բոլոր ինստիտուտները բնականոն աշխատում են, ժողովուրդն էլ անվտանգ է։
Կոչ եմ անում ժողովրդին լինել խելամիտ ու պետականապետ, ձեռք մեկնեն նույնիսկ ընդդիմադիրներին, որոնք խոստացել են չվնասել խաղաղ բնակչությանը։
Ես հավատում եմ, որ այս երկիրը բոլոր սիրիացիների համար է»,- ասվում է Սիրիայի վարչապետի ուղերձում։