
Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից, շնորհավորելով բոլորին «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի կապակցությամբ։
«Այսուհետև հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք կօգնեն բերել բարեկեցություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն», – ասել է Կարապետյանը, հավելելով, որ միանալով այս շարժմանը, քաղաքացիները կդառնան մի մեծ թիմի մաս, որն աշխատում է Հայաստանի ապագայի համար։
«Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում։ Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով: Անելու ենք՝ «Մեր ձևով»»,- ասել է Կարապետյանը։


