
Իրանը տեղյակ է եղել ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին․ Իրանի ԱԳ նախարար
Իրանը տեղյակ է եղել Սիրիայում զինված ընդդիմադիր խմբավորումների ակտիվացման հետ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին, բոլոր հետախուզական տվյալները փոխանցվել են Սիրիայի կառավարությանը. այս մասին իրանական պետական հեռուստատեսությամբ հատուկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Ամեն ինչ պարզ էր։ Եվ վերլուծությունները, և տեղեկատվական հաղորդագրությունները նախապես մատնանշում էին, որ նման շարժում կառաջանա։ Թե վերլուծության, թե հետախուզական տվյալների տեսանկյունից մենք գիտեինք, որ ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից կա կուլիսային ծրագիր։ Տեղի ունեցողի և հետախուզության տեսանկյունից մեր երկրում և Սիրիայում հատուկ ծառայությունները լիովին տեղյակ էին ընդդիմության շարժումների մասին ։ Եվ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է Սիրիայի կառավարությանը և սիրիական բանակին», – հայտարարել է Արաղչին։