11 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ը կարող է զրկել ՀՀ-ին ձայնի իրավունքից՝ պարտքը չվճարելու դեպքում․ Զախարովա

ՀԱՊԿ-ը կարող է զրկել ՀՀ-ին ձայնի իրավունքից՝ պարտքը չվճարելու դեպքում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի հայտարարությանը, թե Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով և չվճարել այն երկու տարի, իսկ հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ֆինանսավորումը քիչ է տարբերվում այլ միջազգային կառույցների ֆինանսավորումից։ Կազմակերպության ֆինանսավորը յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է։

Զախարովան ընդգծել է, որ ՀԱՊԿ ֆինանսավորման 50% իրականացնում է ՌԴ-ն, իսկ մնացած մասը՝ կազմակերպության մյուս անդամները՝ 10-ական տոկոսով։ Զախարավոն ընդգծել է, որ պարտավորությունները չկատարելոը և երկու տարում պարտքը չմարելու դեպքում՝ կազմակերպության խորհուրդը կարող է համապատասխան որոշում կայացնել տվյալ երկրի վերաբերյալ՝ ընդհուպ մինչև ձայնի իրավունքից զրկում։ Նրա խոսքվ՝ ժամանակին ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը և որևէ առրկություն չի ունեցել։

«Կվճարի՞ ՀՀ-ն, թե՞՝ ո՛չ, այդ հարցը պետք է ուղղել Երևանին», – նշել է Զախարովան և հավելել, որ ՀՀ-ն որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ուղարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։