21 Դեկ
2024
3.6° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն և դրա մասին պետք է բարձրաձայնվի․ Արցախի նախկին ԱԳ նախարար

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն և դրա մասին պետք է բարձրաձայնվի․ Արցախի նախկին ԱԳ նախարար

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է նաև Արցախում տեղի ունեցած ողբերգության մասին ավելի բարձր, ավելի հետևողական խոսելու համար․ «ՀՀ-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» միջազգային խորհրդաժողովի ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը։

«Ես համոզված եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում՝ մեր ժողովրդի մի զանգվածի հայրենազրկումն իր հայրենիքից, որտեղ այդ ժողովուրդն ապրել է հազարամյակներով, նրանց մի մասի ուղղակի ոչնչացում, այնպիսի պայմանների ստեղծում, որոնք արցախահայության գոյությունն իրենց հայրենիքում՝ Արցախում, դարձրին անհնարին, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն։ Եվ դրա մասին մենք պետք է բարձրաձայնենք, պետք է խոսենք»,- նշեց Միրզոյանը։

Նրա խոսքով,  Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականությունը դիսոնանսի մեջ է հանրային այս պահանջի հետ, սակայն դա չպետք է մեզ կանգնեցնի։

«Ի վերջո, ցանկացած իշխանություն գալիս և գնում է։ Իշխանությունը, որքան էլ ոգևորված լինի իշխանության ղեկին գտնվելուց, ժամանակավոր երևույթ է, իսկ հավերժական կատեգորիան ազգն է և նրա նպատակներն ու գաղափարները»,- ասաց Արցախի ԱԳ նախկին նախարարը։