17 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է ԱՄՆ-ն, ՌԴ-ն, բոլորը, բացի ՀՀ իշխանությունից

Արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է ԱՄՆ-ն, ՌԴ-ն, բոլորը, բացի ՀՀ իշխանությունից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը անդրադարձել է Շվեյցարիայի ազգային խորհրդի որոշմանը, որով Դաշնային խորհրդին կոչ է արվում հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել:

«Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդն այսօր ընդունեց արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև: Հիշեցնեմ, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը… գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից»,- գրել է պատգամավորը։