05 Փտր
2025
-4° c ԵՐԵՎԱՆ
-3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը բանակցություններ է վարում Սիրիայում իր դեսպանատան վերաբացման վերաբերյալ

Իրանը բանակցություններ է վարում Սիրիայում իր դեսպանատան վերաբացման վերաբերյալ

Իրանի իշխանությունները բանակցություններ են վարում սիրիական կողմի հետ Դամասկոսում Իրանի դեսպանատան գործունեության վերսկսման շուրջ: Այս մասին հայտարարել է  Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթեմեհ Մոհաջերանին, գրում է Mehr գործակալությունը։

«Մենք դիվանագիտական ​​խորհրդակցություններ ենք վարում երկրի դեսպանատունը վերաբացելու շուրջ», – ասել է Մոհաջերանին։

Կառավարության խոսնակը նաև ընդգծել է Սիրիայում «ահաբեկչության աճն ու զարգացումը» կանխելու կարևորությունն ինչպես Սիրիայի, այնպես էլ նրա հարևան պետությունների անվտանգությունն ապահովելու համար։

Մոհաջերանին հիշեցրել է, որ Թեհրանը նախկինի նման պնդում է «ժողովրդի կամքի վրա հիմնված սիրիական կառավարություն ձևավորելու և Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտությունը»։