24 Դեկ
2024
4.7° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության համար կթեքվեն դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին

Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության համար կթեքվեն դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին

Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի
և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ․ ասել է 
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված
հարցազրույցում։

«Փարիզը փորձեց իր ձեռքն առնել այս միջնորդական օրակարգը և ասել,
որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը։ Տեսեք,
թե ինչի դա հանգեցրեց: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես
լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար»:

 Ըստ Զախարովայի՝ ամեն ինչ փոխվեց, երբ  արևմտյան գաղափարախոսությունը
սկսեց մխրճվել իրավիճակի մեջ։

«Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում
թեքվելու են դեպի Արևմուտք»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։