25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օպտիմալ տարբերակ կլինի, եթե ՀՀ-ն և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու համատեղ առաջարկ ներկայացնեն․ Զախարովա

Օպտիմալ տարբերակ կլինի, եթե ՀՀ-ն և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու համատեղ առաջարկ ներկայացնեն․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Մինսկի խումբը ցրելու անհրաժեշտության մասին։

«Հիշեցնեմ, որ ամերիկացիները և ֆրանսացիները՝ Մինսկի խմբի համանախագահները, դադարեցրել են իրենց շփումը ռուս գործընկերների հետ 2022 թ-ի փետրվարից։ Ե՛վ շփման դադարեցմամբ, և՛ ՀՀ-ի կողմից Ղարաբաղի՝ Ադրբեջանի անբաժան մաս ճանաչմամբ Պրահայում անցկացված գագաթնաժողովի ժամանակ, և՛ 2023թ-ին տեղում իրավիճակի կտրուկ փոփոխմամբ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր ակտուալությունը։ Իսկ այդ ամենը սկսվեց Արևմուտքի կողմից այդ ֆորմատի աշխատանքի բլոկավորմամբ», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ օպտիմալ տարբերակը կլինի ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից համատեղ առաջարկը՝ լիկվիդացնելու այդ ինստիտուտները։