08 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի բռնապետը Հայաստանին փաստացի տարածքային պահանջ է ներկայացնում․ Մենուա Սողոմոնյան

Բաքվի բռնապետը Հայաստանին փաստացի տարածքային պահանջ է ներկայացնում․ Մենուա Սողոմոնյան

«Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը անդրադարձել է Ալիևի՝ Հայաստանի հասցեին ուղղված սպառնալիքներին ու մեղադրանքներին․

«Բաքվի բռնապետը, արտաբերելով այն ձևակերպումը, որ Հայաստանը չպետք է գործի որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, Հայաստանի Հանրապետությանը փաստացի տարածքային պահանջ է ներկայացնում ուժի սպառնալիք գործադրելով։

Հայաստանը ֆաշիստական երկիր կոչելով և սպառնալով կամ ցուցում տալով ՀՀ գործող վարչախմբին «արմատախիլ անել ֆաշիզմը Հայաստանում»՝ Բաքվի բռնապետը փաստացի սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։

Հայտարարելով, որ Բաքվին խաղաղություն պետք չէ (Երևանին խաղաղություն պետք չլինելու ենթադրությունից ելնելով), Բաքվի բռնապետը փաստացի սպառնում է ագրեսիա իրականացնել Հայաստանի հանդեպ։

Բաքվի բռնապետը այսպիսով ոտնահարում է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, այդ թվում՝ ուժ և ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքը, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։

Բաքվի բռնապետը շարունակում է ահաբեկել պատերազմով և տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանին, քանի որ Արցախի հանդեպ իրականացրած ցեղասպանության ու պատերազմական հանցագործությունները առերևույթ մարսել է, քանի որ Հայաստանում ունի դրածո վարչախումբ, որը լոկ սեփական իշխանությունը պահպանելու հրամայականով է առաջնորդվում»։