Ալիևը հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ժամանել է Բաքու: Նա հանդիպել Իլհամ Ալիևի հետ, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալիևի խոսքով՝ Բաքուն շարունակում է ջանքեր գործադրել՝ «Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար» և ընդգծել, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։ Գրանոն, իր հերթին, հայտարարել է, որ «Եվրամիության և Ադրբեջանի միջև երկխոսությունը կարևոր է»։
Նա ընդգծել է, որ «Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»: