ABCMEDIA
Ժոզեպ Բորելը տարածաշրջան է գործուղում Տոյվո Կլաարին

Ժոզեպ Բորելը տարածաշրջան է գործուղում Տոյվո Կլաարին

ԵՄ արտաքին
գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը
X-ի (նախկինում թվիթեր) իր էջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի դեմ ռազմական գործողությունը,
որոշել եմ տարածաշրջան գործուղել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ
հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նա կտեղեկացնի իրավիճակի մասին», – գրել է Բորելը: