16 Ապր
2026
0° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ առաքելական համայնքը կլինի Ձեր կողքին՝ մասնակից լինելով Լիբանանի վերականգնմանը նպաստող աշխատանքներին․ Արամ Վեհափառը ՝ Լիբանանի նորընտիր նախագահին

Հայ առաքելական համայնքը կլինի Ձեր կողքին՝ մասնակից լինելով Լիբանանի վերականգնմանը նպաստող աշխատանքներին․ Արամ Վեհափառը ՝ Լիբանանի նորընտիր նախագահին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից պատմության մեջ։

Նա հույս է հայտնել, որ վերջին տարիներին Լիբանանի դիմագրաված տագնապներից հետո նախագահ Աունի ընտրությամբ վերականգնման և վերածաղկման նոր գործընթաց պետք է սկսվի։

Արամ Առաջինը նախագահին վստահեցրել է, որ հայ առաքելական համայնքը կլինի նրա կողքին՝ զորակից ու մասնակից լինելով Լիբանանի վերականգնմանը նպաստող բոլոր աշխատանքներին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026