13 Մար
2025
12.4° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիսելևը չգիտի՝ իր հաղորդման մեջ ի՞նչը չի գոհացրել ՀՀ ԱԳՆ-ին

Կիսելևը չգիտի՝ իր հաղորդման մեջ ի՞նչը չի գոհացրել ՀՀ ԱԳՆ-ին

«Russia Today» գործակալության գլխավոր տնօրեն և հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելևը NEWS.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ չգիտի, թե «Շաբաթվա լուրեր» հաղորդման կոնկրետ ի՞նչ հայտարարության համար է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել հանրապետության ԱԳՆ։

Նա ընդգծել է, որ այս պահին մեկնաբանելու ոչինչ չկա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոպիրկինը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ։ Դիվանագետին բողոքի նոտա է հանձնվել։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ պատճառը ծրագրի «ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:

Ռազմագերիներ