Թուրքիայի ԱԽ-ն հաստատել է անվտանգության «Կարմիր գիրքը»
Թուրքիայի Անվտանգության խորհուրդը հաստատել է երկրի ազգային անվտանգությանը վերաբերող թարմացված փաստաթուղթը․ այս մասին հայտնել РИА Новости-ն։
«Ազգային անվտանգության քաղաքականության մասին փաստաթուղթը (MGSB), որը պարբերաբար թարմացվում է հինգ տարին մեկ, իսկ անհրաժեշտության դեպքում` հրատապ, թարմացվել է Թուրքիայում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած և հնարավոր զարգացումների գնահատման հիման վրա և հաստատվել խորհրդի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Էրդողանը ուժային գերատեսչություններին հանձնարարել էր թարմացնել Թուրքիայի ազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող փաստաթուղթը, որը հայտնի է «Կարմիր գիրք» անվանումով: