11 Փտր
2025
-2.7° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կալասը բացառում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծումն առանց ԵՄ-ի մասնակցության

Կալասը բացառում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծումն առանց ԵՄ-ի մասնակցության

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ոչ մի համաձայնագիր չի կարող լինել առանց Եվրոպայի մասնակցության․ այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և  նշել է, որ ԵՄ-ի օգնությունն Ուկրաինային բարեգործություն չէ։

«Այս պատերազմը Եվրոպայում է, վերաբերում է Ուկրաինային, բայց նաև Եվրոպային, իսկ իրական խաղաղության հասնելու համար Եվրոպայի մասնակցությունն անհրաժեշտ է: Ես չեմ տեսնում որևէ համաձայնագիր առանց ԵՄ-ի մասնակցության», – ասել է նա։

Իսկ Ուկրաինային տրամադրված ԵՄ օգնությունը Կալասը համարում է ներդրում սեփական անվտանգության մեջ։

«Մեզ համար Ուկրաինային օգնելը չի ​​նշանակում բարեգործություն, մենք այդպիսով ներդրում ենք կատարում սեփական անվտանգության մեջ, որովհետև չենք ցանկանում, որ այս պատերազմն ավելի հեռու գնա, և մենք ուզում ենք կանգնեցնել այն», – նշել է քաղաքական գործիչը։