15 Մար
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
15.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԳՆ-ն և ԵՄ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ հարցերը

ԱԳՆ-ն և ԵՄ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ հարցերը

ՀՀ ԱԳ նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության և Եվրոպայի վարչության, Եվրոպական միության բաժնի ներկայացուցիչների ու Եվրոպական միությունից ժամանած պատվիրակության մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը, ներկայացվել են ՀՀ ԱԳՆ-ի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների կողմից իրականացվող հյուպատոսական գործառույթները:

Եվրոպական միության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ԵՄ համապատասխան տնօրինությունների, Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներ, փետրվարի 10-14-ը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում գտնվելու է Հայաստանում:

Այցի նպատակը փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և առնչվող այլ ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր գնահատումն է, որը կնպաստի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի մշակմանը:

Ռազմագերիներ