12 Փտր
2025
-2.7° c ԵՐԵՎԱՆ
-5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-իրանական քաղաքական զարգացումները և տարածաշրջանը

ՀՀ դեսպանն ու ԻԻՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-իրանական քաղաքական զարգացումները և տարածաշրջանը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ. հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:

Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների խորացումն Իրանի հետ:

ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը նկատել է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ առանձնակի կարևորություն ունի ՀՀ հետ կապերի զարգացումը, որի ուղղությամբ առկա են բոլոր նախադրյալները:

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ: