
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու
Պրոդյուսեր, ռեժիսոր, գործարար, հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է Գյումրու ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու և որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին:
Վերջինս տեսանյութ է հրապարակել ու նշել, որ գյումրեցիներին շատ դուր կգա Գյումրու զարգացման այն ծրագիրը, որն իրենց թիմը ներկայացնելու է:
Ռուբեն Մխիթարյանը նշել է նաև, որ Գյումրու և ողջ Հայաստանի պրոբլեմի անունը նիկոլիզմն է, ու ինքը պատրաստ է համագործակցել բոլոր այն թեկնածուների հետ, ում առաջնահերթությունն այն է, որ այս իշխանությունն այդ ընտրություններում հաջողություն չգրանցի:
Ռուբեն Մխիթարյանը կգլխավորի «Իմ հզոր համայնք» ուժի ցուցակը:
Տեսանյութն՝ այստեղ։