
Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները ներկայացրել են երկկողմ բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունները
ՌԴ պատվիրակությունը ներկայացրել է Էր-Ռիադում ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություններն ու բանակցությունների ընթացքը.
- Բանակցողները լիակատար վճռականություն և հատուկ տրամադրվածություն զգացին՝ ակտիվորեն խթանելու երկրների միջև հարաբերությունները։
- Մոսկվան համաձայն է Ռուբիոյի դիրքորոշման հետ, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է առաջնորդվեն ազգային շահերով։
- Մոսկվան և Վաշինգտոնը կարծում են, որ երբ իրենց շահերը չեն համընկնում, նրանք պետք է լուծեն խնդիրները, ոչ թե հակամարտություն հրահրեն։
- Ռուսաստանը և ԱՄՆ-ն մեծ շահագրգռվածություն են ցուցաբերել աշխարհաքաղաքական հարցերի շուրջ խորհրդակցությունները վերսկսելու հարցում։
- Կողմերը պայմանավորվել են ապահովել երկու պետությունների մայրաքաղաքներում դեսպանների արագ նշանակումը և մեկընդմիշտ լուծել դիվանագիտական առաքելությունների աշխատանքի խնդիրը։
- Ռուսաստանի ներկայացուցիչները հայտնել են ամերիկյան պատվիրակությանը, որ ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելն Ուկրաինայում անընդունելի է Մոսկվայի համար, նույնիսկ եթե դրանք գտնվում են Եվրամիության հովանու ներքո, օտարերկրյա կամ ազգային դրոշների ներքո։
- Առաջիկայում կձևավորվի ուկրաինական հարցի կարգավորման գործընթաց։
- Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այս հարցի շուրջ խորհրդակցությունները կանոնավոր կլինեն, այն բանից հետո, երբ երկու կողմերը կնշանակեն բանակցային թիմեր։
- Ռուսական կողմը կնշանակի իր ներկայացուցիչներին այն բանից հետո, երբ իրեն կտեղեկացնեն ամերիկյան պատվիրակության կազմը։
- Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են փոխշահավետ տնտեսական համագործակցության խոչընդոտները վերացնելու անհրաժեշտության շուրջ։
- ԱՄՆ-ն առաջարկել է մորատորիում կիրառել էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարձակումների վրա, սակայն ռուսական կողմը նշել է, որ իրենք չեն թիրախավորում էներգիայի մատակարարման քաղաքացիական համակարգերը, այլ հարվածներ են հասցնում միայն Ուկրաինայի զինված ուժերին անմիջականորեն սպասարկող օբյեկտներին։
- Անհրաժեշտ է «խփել Զելենսկիի ձեռքերին» Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի նավթափոխանցման կայանին հարվածելու համար։
- ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարների տեղակալները շուտով կպայմանավորվեն հանդիպման մասին, նրանց աշխատանքն ուղղված է լինելու երկկողմ հարաբերությունների իրականացմանը խոչընդոտող անհարմարությունների վերացմանը։
Ամերիկյան կողմը նույնպես ներկայացրել է բանակցությունների արդյունքները
- Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ աշխատանքը երկար ժամանակ և բարդ և ինտենսիվ դիվանագիտություն կպահանջի։
- Իրավիճակի լուծումը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնությամբ, պայմանները պետք է լինեն ընդունելի։
- Ռազմական գործողությունների դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի։
- Թրամփը ցանկանում է արդարացիորեն ավարտել հակամարտությունը Ուկրաինայում և կանխել դրա վերսկսումը երկու-երեք տարուց։
- Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են նշանակել բարձր մակարդակի խմբեր, որոնք կսկսեն աշխատել Ուկրաինայում հակամարտությունը արագ դադարեցնելու համար։
- Վաշինգտոնը բանակցություններ է վարում ուկրաինական հակամարտության երկու կողմերի, այդ թվում՝ Կիևի հետ։
- ԵՄ-ն ինչ-որ պահի պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։
- Մոսկվայի դեմ պատժամիջոցները ուկրաինական հակամարտության հետևանք էին, և Վաշինգտոնի խնդիրն է վերջ տալ դրան։
- Ռուսական կողմն անփոխարինելի է Ուկրաինայում ռազմական գործողությունների կարգավորման հարցում։
- ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները Թրամփի և Պուտինի մասնակցությամբ երկկողմ գագաթնաժողովի օր չեն նշանակել։
- Երկու երկրների դիվանագիտական առաքելությունների բնականոն գործունեությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանքը կարող է լինել բավականին արագ, սա կլինի Վաշինգտոնի և Մոսկվայի բանակցային գործունեության հաջորդ փուլը։
- ԱՄՆ-ն անհնար է համարում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցել առանց դիվանագիտական առաքելությունների բնականոն գործունեության։
- Բաց է մնում երկու երկրներում հյուպատոսությունների աշխատանքը վերսկսելու հարցը։
- Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնել են, որ իրավիճակի կարգավորումը պետք է լինի տևական, կայուն և ընդունելի բոլոր կողմերի համար։
- Կողմերը նախատեսում են շարունակել փոխգործակցությունը՝ գործընթացի ժամանակին և արդյունավետ առաջընթաց ապահովելու համար։
- Էր-Ռիադի հանդիպումը «կարևոր քայլ առաջ» էր Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ։
- ԱՄՆ-ն իրեն համարում է միակ կողմը, որն ի վիճակի է խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։