
Ֆրանսիացի վիրաբույժը մեղադրվում է 299 հիվանդի` հիմնականում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար
Նախկին վիրաբույժ Ժոել Լե Սկուարնեկին Ֆրանսիայում դատում են 299 մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որոնց մեծ մասը երեխաներ են, հայտնում է The Guardian-ը։ Տղամարդը մեղադրվում է 1989-ից 2014 թվականներին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, երբ նրանք գտնվել են անզգայացնող միջոցների ազդեցության տակ և չեն հիշում դեպքը: Զոհերի միջին տարիքը եղել է 11 տարեկանը։
Լե Սքուարնեկը բանտում է 2017 թվականից՝ ձերբակալվելով իր զարմուհիներին, որոնք այժմ ավելի քան 30 տարեկան են, ինչպես նաև վեցամյա աղջկա և երիտասարդ հիվանդի բռնաբարելու կասկածանքով։ 2020 թվականին նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Նրան ձերբակալելուց հետո ոստիկանությունը խուզարկել է նրա տուն և գտել մանկապղծության ավելի քան 300,000 պատկեր և մանրակրկիտ գրված օրագրերի հազարավոր էջեր, որոնցում Լե Սկուարնեկը փաստագրել է 25 տարվա ընթացքում իր երիտասարդ կին հիվանդների նկատմամբ իր կատարած բռնությունները:
Գրեթե բոլոր երեխաները տեղյակ չեն եղել ենթադրյալ բռնության մասին, մինչև որ ոստիկանները չեն թակել նրանց դռները՝ Լե Սկուարնեկի տանը հայտնաբերված օրագրերում նրանց անունները հայտնաբերելուց հետո: Սպասվում է, որ դատավարությունը կտևի չորս ամիս։
Դատարանը կքննարկի նաև երեխաներին վիրահատելու թույլտվության գործը, չնայած այն հանգամանքին, որ 2005 թվականին նա չորս ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերներ ունենալու համար։ Փաստաբաններից Մաքսիմ Տեսիենի խոսքով՝ իր պաշտպանյալն ընդունում է մեղադրանքների «ճնշող մեծամասնությունը»: Սպասվում է, որ ցուցմունք կտան նրա նախկին կինը և երեք երեխաները։