22 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է. ՆԳՆ խոսնակ

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է. ՆԳՆ խոսնակ

ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է Մերձավանում սպանություն կատարելու մասին խոստովանած անձին. այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք: Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է. կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշված է հայտարարության մեջ:

Զոհվածների թվում էր նաև Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026