03 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
87-ամյա տատիկին վարձով բնակարանից վտարելուց հետո Իսպանիայում զանգվածային ցույցեր են սկսվել

87-ամյա տատիկին վարձով բնակարանից վտարելուց հետո Իսպանիայում զանգվածային ցույցեր են սկսվել

Իսպանիայի տասնյակ քաղաքներում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ընդդեմ վարձով տների ու բնակարանների գնի կտրուկ աճի բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել․ գրում է РИА Новости-ին։

Միայն մայրաքաղաք Մադրիդում, պաշտոնական տվյալներով, փողոց է դուրս եկել շուրջ 70 հազար մարդ, մինչդեռ միջոցառումը կազմակերպած Վարձակալների արհմիությունը հայտարարել է 500 հազար մասնակցի մասին՝ երկրի մոտ 50 քաղաքներում։

Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Մադրիդում 87-ամյա Մարիկարմեն Աբասկալին վտարել են այն բնակարանրց, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել է։ Նրա դեպքը դարձել է շարժման խորհրդանիշներից մեկը, իսկ համանման ակցիաները տարածվել են Իսպանիայի այլ քաղաքներում:

Բողոքի մեծ ալիքը բռնկվել է այն բանից հետո, երբ խորհրդարանի ստորին պալատը կառավարության՝ վարձակալության ոլորտում կարգավորումներ նախատեսող երկու որոշումները չի ընդունել։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ