
Մեծ Բրիտանիայում համալսարանական շենքերը ցանկանում են վերածել բանտերի
Բրիտանական «Prosperity Institute» վերլուծական կենտրոնն առաջարկել է համալսարանական նախկին շենքերը վերածել բանետրի․ գրում է РИА Новости-ն։
Վերլուծական կենտրոնի մշակած «Ստեղծելով տարածք արդարադատության համար. բանտերի ծանրաբեռնվածության ճգնաժամի լուծման ծրագիր» զեկույցում ասվում է, որ բանտերի գերբեռնվածությունը թեթևացնելու նպատակով կարելի է գնել և վերասարքավորել վաճառքի հանված համալսարանական տարածքները, դպրոց-ինտերնատներն ու բժշկական ուսումնական կենտրոնները:
Զեկույցում նշվում է, որ այդ շենքերի ձեռքբերումը պետության վրա շատ ավելի էժան կնստի, քան նոր բանտեր կառուցելը: Բացի այդ, այդ շենք-շինությունները թույլ կտան հատուկ տարածքներ առանձնացնել կալանքի տակ գտնվող անձանց համար։
Մեծ Բրիտանիայում բանտերի գերբեռնվածության պատճառով իրավապահ համակարգը 2024-ից ստիպված է եղել վաղաժամկետ՝ պատժի կեսը կրելուց հետո, ազատ արձակել շուրջ 60 հազար կալանավորի։


