
Եթե այսօր ոտքի չկանգնենք, կվտանգենք մեր հետագա սերունդների և ժողովրդի գոյությունը․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի ուղերձը (տեսանյութ, լուսանկար)
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, տեսանյութի միջոցով կոչ է արել պայքարել Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ՝ ընդդեմ իր հոր և մեր մյուս հայրենակիցների։
«Հայրս իր ողջ կյանքը նվիրել է աշխարհասփյուռ հայ ազգին: 2022 թվականին ծանր որոշում է կայացրել՝ թողնել իր ընտանիքը և տեղափոխվել Արցախի ժողովրդի հետ ապրելու այն պահին, երբ նրանք առավել դրա կարիքն ունեին։
Նա 120 000 էթնիկ հայերի հետ տասը ամիս շրջափակման ենթարկվեց, իսկ Ադրբեջանի ռազմական արշավից հետո ձերբակալվեց Լաչինի միջանցքի վրա գտնվող սահմանին։
Հիմա նա գերի է, ենթարկվել է խոշտանգումների։
Եթե այսօր ոտքի չկանգնենք, կվտանգենք մեր հետագա սերունդների և ժողովրդի գոյությունը․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի ուղերձը։